Boulevard Voltaire. Էրդողանը ծիծաղում է Եվրոպայի առաջնորդների վրա12 մարտի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքերն արդեն 500 տարի է փորձում են գրավել Եվրոպան, գրում է ֆրանսիական Boulevard Voltaire-ը: «Եվ հիմա դա նրանց մոտ ստացվում է առանց պայքարի: Վերջերս նրանց հաջովեց ստանալ մեզանից ավելին, քան երբևէ իրենց պատմության մեջ: էրդողանը վերահսկում է մեր արևելյան մատույցները: Նրա ձեռքում է մայրցամաքի ռազմավարական սահմաններից մեկը: Առաջիկայում մենք ստիպված ենք լինելու թանկ վճարել դրա համար` ինչպես ֆինանսապես, այնպեսլ էլ քաղաքական առումով: Եվ պետք չէ աշխարհաքաղաքականության մեծ փորձագետ լինել, հասկանալու համար, որ ԵՄ-ն հիմա իր մահապատիժն է ստորագրում, գուցե նաևէ բոլորիս»,-գրում է պարբերականը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «Էրդողանը մեծ դերասան է: Նա հիանալի գիտի պատմությունը և մեծ պլաններ ունի Թուրքիայի դերի վերաբերյալ Միջերկրական ծովի տարածաշրջանում և աշխարհում: Նա ծիծաղում է մեր առաջնորդների վրա, ինչպես բարձրդասարանցին մանկամիտ երեխաների վրա: Նա մեզ ծնկի է իջեցնում: Առաջին տարին չէ, որ նա ներգաղթյալներին Թուրքիայի տարածքով Շենգենի գոտի է թողնում: Դա դեռ անկախ այն միլիոնավոր թուրքերից, որոնք ապրում են Եվրապյում առանց հարմարվելու որևէ նշույլի: Եվ այս ամենը Մերկելի և Եվրահանձնաժողովի ակտիվ աջակցությամբ, որոնք կուրորեն հետևում են ՄԱԿ պահանջներին, այսինքն նպաստում են մարդկանց զանգվածային վերաբնակեցմանը հարավից մեր մայրցամաք»: Վերջերս Դոնալդ Տուսկն ու Ահմեդ Դավութօղլուն պայմանավորվել են արդեն Փարիզի և Բեռլինի կողմից հավանության արժանացած սկզբունքների մասին: Որո՞նք են դրանք: «Սիրիացին սիրիացու դիմաց», այսինքն` «տնտեսական ներգաղթյալը» «փախստականի» (թեև մեծ մասն այդպիսին չէ), որոնց Եվրոպա են ուղարկում Թուրքիայից: Օրը ցերեկով այս թալանը միլիարդների վնաս կհասցնի եվրոպացի հարկատուներին: Ընդ որում, իրականում ոչինչ չի փոխվելու: Ներհոսքը կպահպանվի, ուղղակի մենք նաև կվճարենք դրա համար: Թուրքիան օգտվում է քաոսից ռեկետի համար, պահանջում է ևս 3 մլրդ եվրո և թուրքերենը ԵՄ պաշտոնական լեզուների շարքում ընդգրկել: Սակայն էրդողանը մտադիր չէ ոչինչ փոխել: Մենք գործ ունենք անցանկալի ներգաղթյալների զանգվածային տեղափոխման մեխանիզմի ձևավորման հետ, ինչպես ասաց Վիկտոր Օրբանը, որը Քեմերոնի հետ մեկտեղ եվրոպացի սակավաթիվ սթափ դատող գործիչներից մեկն է և կտրականապես հրաժարվել է մասնակցել այս ֆարսին: «Եթե Շենգեն չլինի, չի լինի նաև Եվրոպան` ահա որն է խաղադրույքը»,-ասում է Ֆրանսուա Օլանդը: Եվրոպան առաջին հերթին ընդհանուր մշակույթ է և տարածք: Այսինքն, ավելի կարևոր է, որ պահպանվի Շենգենի պայմանագիրը, քան ժողովրդները: Ձևը նրա համար բովանդակությունից կարևոր է և դա շատ տխուր է: Շենգենը սպանում է Եվրոպան: Շենգենի բացակայությունը թույլ կտար եվրոպական ազգերին պահպանվել: Օլանդը կամ սարսափելի երեսպաշտ է, կամ ուղղակի հիմար: Գուցե` երկուսը միասին: Մեր նախագահն ապացուցում է մեզ, որ առաջին հերթին հարկավոր է վերականգնել հոգևոր, բարոյական և մտավոր սահմանները: Իսկ Մերկելը դժգոհում է բալկանյան ուղին փակելուց: Ահա նրա ալերգիայի դրսևորումն ամեն տեսակ սահմանների հանդեպ: Հասկանալու համար պայմանագրի կեղծ լինելը, բավարար է դիտարկել Բրյուսելի վերնախավի արձագանքը: Ժան Կլոդ Յունկերը ողջունում է «ճիշտ պայմանագիրը, որը կփոխի իրերի դասավորությունը»: Նրա գրասենյակի տնօրեն Մարտին Զելմայերն իր հերթին դա «բեկում է» համարում: Վերջ` վարագույրն իջավ: 4 իրադարձություն խորը հետք թողեց Ֆրանսիայի պատմության մեջ` ահաբեկչությունը Charlie Hebdo-ի շենքում 2015-ի հունվարի 7-ին, 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունները Փարիզում, զանգվածային բռնաբարությունները 2015-ի դեկտեմբերի 31-ի գիշերը և միգրացիոն ճգնաժամի համար ներկայացված հաշիվները 2016-ի մարտին: Նոր փուլ է սկսվում` ժամանակը գնաց: Փրկվելու համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում` 30 տարի լավագույն դեպքում և 10` վատագույն, ասվում է հոդվածում, հայտնում է «Ինոսմի»-ն: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |