Սիրիայի բանակը մոտեցել է Պալմիրային. Ազատագրելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել12 մարտի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս. Կառավարական ուժերի գրոհող խմբերն արդեն մոտեցել են Պալմիրայի արևմտյան դարպասներին: Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն հիմա թանգարանը պատրաստ է վերականգնել հնագույն քաղաքը: Արաբական աշխարհի մասնագետ Պիոտրովսկին, ով առաջին անգամ Սիրիա էր այցելել 70-ականներին, ասել է, որ ամբողջ աշխարհի թանգարանները պատրաստվում են այն պահին, երբ հնարավոր կլինի վերականգնել Պալմիրան: Էրմիտաժն աշխատում է գործընկերների հետ համատեղ, այս փուլում լուսանկարներ և այլ արխիվային նյութեր են հավաքվում, որոնք պատկերում են քաղաքը տարբեր կողմերից, Theartnewspaper.ru-ին հղումով գրում է Paorama.am-ը: Պիոտրովսկու նախաձեռնությունը չի սահամանափակվում միայն Պալմիրայով: Նա արդեն իր մտահոգությունն է հայտնել Աֆղանստանի, Իրաքի, Մալիի, Յեմենի մշակութային ժառանգությունների հետ կապված: «Այսօր հանկարծակի ամբողջ մշակույթը հայտնվեց սպառնալիքի տակ»,-ավելի վաղ ասել էր Էրմիտաժի տնօրենը: Ապրիլին Էրմիտաժում բացվելու է ռուս լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Սիրիային: Լուսանկարների հետ միաժամանակ ներկայացվելու է Պալմիրայի վիրտուալ մոդելը, այդ թվում նաև Հաղթական կամարն ու Բելի տաճարը: Միխայիլ Պիոտրովսկու կարծիքով, շատ թանգարաններ զգուշությամբ են վերաբերում Սիրիայի ժառանգությանը նվիրված ցուցադրություններին: Մեկ տեղից այլ տեղ արտեֆակտերի տեղափոխումը շարունակում է մնալ ցավալի թեմա: «Մենք կարող էինք Սիրիային վերաբերող շատ արտեֆակտեր հավաքել և ներկայացնել ամբողջ աշխարհում, սակայն բոլորն անընդհատ խոսում են «կրկին ամեն ինչ գողացած նոր գաղութարարների մասին»»,- ասել է նա: Էրմիտաժն այն քիչ թանգարաններից է, որտեղ կա հատուկ ցուցասրահ՝ նվիրված Պալմիրային: Բոլոր ցուցանուշները գտնվում են գերազանց վիճակում: Սիրիայում ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչացնում եմ նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը: 2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը: 2015-ի հոկտեմբերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |