13 մարտի 2016 - 15:51 AMT
Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Վրաց-ռուս-իրանա-ադրբեջանական գազային բանակցություններից ու Թումանյան 25-ի ապագայից մինչև ՀՀ կինոթատրոնների վրա ՌԴ-ում ընդունված որոշումների ազդեցությունն ու հարմարավետ ճամփորդությունների համար հայկական ՏՏ-ի կողմից առաջարկվող լուծումներ:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

«Միլանի» և Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան, Վրաստանի էներգետիկայի գործող նախարար Կախա Կալաձեն հաջող կարող է համարել իր «հանդիպումը» քաղաքական ասպարեզում տարածաշրջանի գազային դերակատարների հետ խաղում: PAN-ը պատմում է, ինչպես վրաց քաղաքական գործչին հաջողվեց «գոլ խփել» Բաքվին և կանխել «Գազպրոմի» հաջողությունը Հարավային Կովկասում ծավալվող «էներգետիկ խաղերում»:

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Ցուցադրման համար ֆիլմ տրամադրելու, մերժելու և ֆիլմի ցուցադրության հավաստագիրը չեղարկելու կանոնները, և Ֆիլմերի պետռեգիստրը վարելու կանոնների» թարմացված տարբերակը: Պատմում ենք, ինչպես որոշումը կանրադառնա հայկական կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրման վրա:

Կանանց մեծարելուց և միամսյակի կապակցությամբ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրելուց բացի պետք չէ մոռանալ, որ Մարտի 8-ը կոչված է պաշտպանելու բոլոր կանանց իրավունքներն ամբողջ աշխարհում: PAN-ը պատմում է հայաստանցի կանանց մասին՝ զավեշտալի, մտահոգիչ, ուրախացնող ու պարզապես հետաքրքիր թվերով:

Թումանյան 25 հասցեում գտնվող բնակելի շենքի փոխարեն հյուրանոց կառուցելու որոշումը ճարտարապետների ու քաղաքի միջավայրի համար մտահոգվողների համար հերթական մտահոգության առիթն է դարձել: PAN-ը զրուցել է շենքի բնակիչների հետ` իմանալու շինության ապագայի մասին իրենց կարծիքները:

Զբոսաշրջային սեզոնի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, ուստի օգտակար կլինի իմանալ բջջային հարթակների մասին, որոնք կարող են էականորեն թեթևացնել զբոսաշրջիկի կյանքը: PAN-ը ներկայացնում է հինգ հայկական հավելված, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելու ժամանակ:

1945 թ․ օգոստոսի 21-ին միջուկային գիտափորձի անհաջող ընթացքի հետևանքով անդառնալի մահացու վնասվածք ստացավ ամերիկահայ խոստումնալից գիտնական 24-ամյա Հարրի Դաղլյանը: PAN-ը ներկայացնում է, թե ով էր Հարրի Դաղլյանը, և ինչպես տեղի ունեցավ մահվան պատճառ դարձած այդ գիտափորձը։

Մարտի 10-ին Երևանի կինոթատրոնների էկրաններ կբարձրանա Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմը: PAN-ն արդեն դիտել է այն ու կիսվում է տպավորություններով:

Բրիտանացի գիտնականները վստահորեն հայտարարել են, որ առաջիկա տարիներին կկարողանան հաղթահարել քաղցկեղը: Նոր միջոցը հիմնված է հատուկ իմունային բուժման վրա: Այդպիսի եղանակի մասին խոսում են արդեն տարիներ շարունակ, սակայն միայն հիմա հաջողվել քաղցկեղի կառուցվածքում «թույլ» հատվածների նույնականացման մեխանիզմներ գտնել: Պատմում ենք մահացու հիվանդությունը բուժելու նոր հեռանկարի մասին: