29 հունվարի 2007 - 13:32 AMT
Հայոց բանակը պատրաստ է հասցնել 19 տարի առաջ սկսված պայքարն իր ավարտին
Ռազմական համագործակցության տեսանկյունից, մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Դա դարձել է ոչ միայն երկրի անվտանգության գլխավոր բաղկացուցիչը, այլեւ խթանել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանում` Հայոց բանակի 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքերով, մեծ նշանակություն ունի նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի արդյունք է դարձել ԱԳԳԾ-ի մշակումն ու հաստատումը, որում նախագծված է համագործակցության գործընթացը առաջիկա 10 տարիների համար: «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը աջակցում է բանակի արդիականացմանը եւ միջազգային փորձի ներմուծմանը: Մեր բոլոր ջանքերը ուղղված են պաշտպանական բարեփոխումների: Բանակի մարտունակությունը նկատելի է ամենամյա զինավարժությունների ժամանակ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որտեղ պարզ է դառնում պատերազմի ժամանակ հաղթանակի հավականաության գործակիցը»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հետագայում բանակը պատվով կկատարի պետության եւ ժողովրդի կողմից առաջադրված խնդիրները: «Մենք ժողովրդին խաղաղություն ենք պարգեւել, եւ պարտավոր ենք նաեւ օգնել ապրել այս խաղաղության մեջ: Հայոց բանակին չեն վախեցնում Ադրբեջանի նախագահի կողմից իր բանակին խոստացված միլիարդները: Միայն փողորով չէ բանակը մարտունակ դառնում: Մենք բավականին կամք ունենք, նվիրված ենք մեր Հայրենիքին եւ պատրաստ ենք ավարտին հասցնել պայքարը` սկսված 19 տարի առաջ` 1988 թվականին»,- վերջում ասել է Սերժ Սարգսյանը: