ՀՀ-ին ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Ջերմաստիճանը 10-12°C-ով կնվազի14 մարտի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Մոտ 30 օր շուտ եկած գարունը մարտի 15-ից հետ կնահանջի. Հանրապետությանը Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ: Այս մասին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արկտիկական ցուրտ օդային զանգվածները մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը: Սուրենյանի խոսքով՝ մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից: Ավելի վաղ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մարտի 15-16-ին ջերմաստիճանը կնվազի 8-10°C-ով: Երևանում մարտի 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25, որը անոմալ տաք եղանակ է համարվում: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 8-12 աստիճանով: «Մարտը տաք կլինի, միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի, իսկ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ, չեն դիտվի», - ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս |