ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները14 մարտի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչ Ասո Թալաբանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մոսուլի ազատագրման մասին արդեն մեկ տարի է, ինչ խոսում են, բայց հաջողությունները շատ համեստ են: Բանն այն չէ, որ ուժերը չեն բավականացնում: Հարցն այն, է, որ գործողությանը միայն Իրաքը չէ, որ մասնակցում է: Մասնակցում են իրաքյան քրդերը, ամերիկացիները, Իրանը, Թուրքիան: Հավանաբար, նրանք դեռ չեն պայմանավորվել, թե ով և ինչպես է գործելու այդ ազատագրման ժամանակ»,-համարում է Թալաբանին: Ըստ նրա, կողմերը նաև որոշում են, «թե ով որ շրջաններն է վերահսկելու Մոսուլում ազատագրումից հետո»: «Որքան էլ տարօրինակ լինի, այդ մասին ավելի բարդ է պայմանավորվել, քան ազատագրել Մոսուլը: Բուն գործողությունն այդքան բարդ չի լինի»,-գտնում է նա: Մասնավորապես, Թալաբանին նշել է, որ պարզ չէ, թե որն է լինելու Թուրքիայի դերը Մոսուլի ազատագրման գործում: «Սակայն Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում է ինչ-որ դեր ստանձնել: Թուրքական բանակի ներխուժումն իրաքյան Քրդստան 2014-ի դեկտեմբերին կապված է Մոսուլի ազատագրման գործողության հետ: Հավանաբար, դրանից հետո Թուրքիան մտադիր է ինչ-որ տարածք զավթել: Անշուշտ, Իրաքը դա չի ուզում»,-հավելել է իրաքյան Քրդստանի ներկայացուցիչը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Մոսուլի զավթումից ի վեր ԻՊ գրոհայիններն ավելի քան 800 կին են սպանել: «Իսլամական պետության» գրոհայիններն առնվազն 80 մարդ են գնդակահարել իրաքյան Մոսուլի արվարձանում` ներառյալ իրավակարգի աշխատակիցների: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |