Վերնիսաժի բարեկարգման և արդիականացման նախագիծ է մշակվելու14 մարտի 2016 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ: «Վերնիսաժը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ, նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»,- ընդգծել է քաղաքապետը: Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է Երևանի կենտրոնում: Այն ձևավորվել է 1980-ական թթ. կեսերին Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում: Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |