29 հունվարի 2007 - 14:30 AMT
Ռուսաստանի եւ Հայաստանի լրագրողների միությունները համատեղ մամուլի ակումբ են ստեղծում
Հայ-ռուսական բարեկամության միությունը մտադիր է համաձայնագիր ստորագրել Հայաստանի եւ Ռուսաստանի լրագրողների միությունների միջեւ` համատեղ «Ռուսաստան-Հայաստան» մամուլի ակումբ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, նախձեռնությունն ուղված է, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով երկու երկրներն ավելի լավ ծանոթանան միմյանց հետ: «Մենք նախատեսում ենք այս համաձայնագիրն ստորագրել մոտ ապագայում: Դրա շրջանակներում կկազմակերպվեն լրագրողական խմբերի նպատակային ուղեվորություններ Հայաստանով եւ Ռուսաստանով»,- նշել է նա: Նա նաեւ հայտնել է, որ հունիսին Հայաստանում միջոցառումներ են կազմակերպվելու` նվիրված Հայաստանում ռուսերեն լեզվի տարվան: «Որոշվել են միության աշխատանքի բնույթի հիմնական ուղղությունները 2007 թվականի համար` Հայաստանի Գրողների միության եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության հետ»,- ընդգծել է Կրիվոպուսկովը: