29 հունվարի 2007 - 14:57 AMT
Տեսականորեն, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն այս տարի հնարավոր է
Տեսականորեն, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն այս տարի հնարավոր է: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, տվյալ պահին որեւէ հստակ բան չի կարելի ասել: Սողոմոնյանը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը այն մասին, որ «նա չի սպասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում նախընտրական շրջանում»:

Միեւնույն ժամանակ, Սողոմոնյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նախագահների հնարավոր հանդիպման հարցը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին տարածաշրջանային այցելության ընթացքում այդ հարցը եւս քննարվել է, սակայն դեռ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ընդգծել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: