29 հունվարի 2007 - 15:05 AMT
Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայկական Ատոմակայանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ուրանի հանքերի շահագործման նպատակահարմարությունը: «Ինչպես դուք գիտեք, Հայաստանը ուրանի պաշարներ ունի, սակայն դրանց շահագործման նպատակահարմարությունը պետք է որոշեն մասնագետները: Սակայն Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու. դա բավականին հստակ է եւ որոշակի»,- ընդգծել է Սողմոնյանը:

Նշենք, որ խորհրդային շրջանում Հայաստանում ուրանի հանքեր են գործել Ղափանում, որոնք փակվել են աննպատակահարմարության եւ շրջակա միջավայրի համար վտագավոր լինելու պատճառով: