29 հունվարի 2007 - 15:18 AMT
Ռ. Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից
Պետության ղեկավարը նախընտրական արշավի շրջանում կկատարի իր պարտականությունները այնպես, ինչպես եւ միշտ: Նույնը նա պահանջեց կառավարությունից եւ վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարներից: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, երկրի գործող սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունները չեն փոխվում ընտրություններից: «Շուտով պետության ղեկավարը կստորագրի հրամանագիր խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է Սողոմոնյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից: