ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումները» խրախուսում են աշակերտներին ուսումնասիրել գործարարության հիմունքները15 մարտի 2016 - 17:45 AMT PanARMENIAN.Net - «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն: Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար: «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է: Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել Հայաստանում ԿՍՊ ոլորտի առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Երիտասարդ սերնդի դաստիարակության համար այս անչափ կարևոր և արդիական ծրագիրն իրականացնելու նպատակով, դեռևս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ: «Անչափ կարևոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն՝ այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որևէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքները՝ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ և հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել և խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է: Ծրագիրը ֆինանսավորվում է «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից: Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվա» (Global Money Week) շրջանակում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |