Սիրիական 9 բնակավայր միացել է հրադադարի մասին համաձայնագրին17 մարտի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Համա գավառում 9 բնակավայր միացել է ազգային հաշտեցման և հրադադարի մասին համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է Համայում հաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն: «Միջոցառմանը ներկա են եղել ավագանու ներկայացուցիչներ, ցեղերի առաջնորդներ, որոնք ստորագրել են 9 բնակավայրերի հաշտեցմանը միանալու մասին համաձայնագիրը, որոնց բնակչության ընդհանուր թիվը հասնում է 10 հազարի»,-ասել է նա: Նա պարզաբանել է, որ ավագանիների ներկայացուցիչները պարտավորվել են աջակցել Սիրիայի կառավարությանը խաղաղ բանակցություններում, ինչպես նաև քարոզել, որ իրենց հայրենակիցները վայր դնեն զենքը: Ըստ նրա, բանակցությունների մասնակիցներից շատերը իշխանություններից ակնկալում են սոցիալական երաշխիքներ, քանի որ շատերը չունեն եկամուտ և բուժապահովում: Նա նշել է, որ հրադադարին միանալու մասին հայտեր է ստորագրել 38 բնակավայր, ևս 10 դիմում է ստացվել վերջին շաբաթվա ընթացքում, հայտնում է «Գազետա.ռու»-ն: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում: Ընթերցեք նաև. Բաշար Ասադի խորհրդականը չի բացառում ռուսական զորքերի վերադարձը Սիրիա Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |