Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում

Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Քոբանի քրդական անկլավի ղեկավարությունը, հայտնել է Reuterts-ը:

«Նախատեսվում է ընդլայնել ինքնավարության սահմանները, որոնք արդեն իսկ հաստատել են քրդերն ու այլ խմբեր»,-ասել է Իդրիս Նասանը, որը պատասխանատու է Քոբանիում արտաքին հարաբերությունների համար: Նասանը նշել է, որ նոր կազմավորումը կոչվելու է Հյուսիսային Սիրիայի Դաշնություն և ներկայացնելու է այդ հողերում բնակվող բոլոր ազգային խմբերին, հայտնում է Lenta.ru-ն:

Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության (PYD) մարտական թևը գրավել են 400 կմ տարածք թուրք-սիրիական սահմանի երկայնքով, ինչպես նաև վերահսկում են Աֆրին շրջանը երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդ որում PYD-ն Թուրքիայի պնդմամբ չի մասնակցում միջսիրիական բանակցություններին, քանի որ Անկարան կարծում է, որ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը (PYD) ՔԱԿ սիրիական թևն են:

Սիրիայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են մարտի 14-ին Ժնևում ՄԱԿ հովանու ներքո, ՌԴ, ԱՄՆ և այլ պետությունների մասնակցությամբ: Բանակցությունների է հրավիրված Ասադի վարչակազմը, ինչպես նաև սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Օրակարգը որոշել է ՄԱԿ ԱԽ-ն: Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ մասնակցում են նաև քրդերը, սակայն PYD-ն չի մասնակցում:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---