Տրապիզոնի անվտանգության ծառայությունը տեղյակ էր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին

PanARMENIAN.Net - Տրապիզոնում հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը վաղօրոք զգուշացրել էր Տրապիզոնի անվտանգության վարչությանը կազմակերպվող հանցագործության մասին: Մի շարք տեղեկատվությունների համաձայն, Թունջելը 2004 թվականից ի վեր, երբ պայթեցվել էր ՄաքԴոնալդս սրճարանը, հանդիսանում էր ոստիկանության իրազեկիչը: ՄաքԴոնալդս-ի պայթյունի կապակցությամբ Էրհան Թունջելը Յասին Հայալի եւ այլ կասկածյալների հետ եւս հայտնվեց մեղադրական աթոռին, սակայն Տրապիզոնի անվտանգության վարչության ղեկավարը` Ռամազան Ակյուրեկը, առաջարկել է Թունջելին ազատություն` կատարվածի մասին ինֆորմացիայի փոխարեն: Այդ դեպքից հետո Էրհան Թունջելը հաճախ էր լինում Տրապիզոնի անվտանգության վարչությունում: Նրա վերջին տեղեկատվության մեջ խոսք է եղել նաեւ Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին: Սակայն Թունջելը չի կարողացել որեւէ ապացույց ներկայացնել լրագրողի վրա հնարավոր հարձակման գործով, եւ այդ պատճառով անվտանգության ծառայության աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել այդ տեղեկատվության վրա, հաղորդում է «Միլիեթ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---