Մեղրիի 17-րդ դարի եկեղեցին կնորոգվի18 մարտի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - 2016-ի մարտի 11-13-ը ամերիկյան «Երկիր և մշակույթ» (LCO) բարեգործական հասարակական կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը ընդհանուր ժողով էր գումարել ֆրանսիական Լիոնում` քննարկելու համար հայկական հուշարձանների վերականգնման ընթացիկ և առաջիկա նախագծերը: Ժողովում որոշել է նոր ծրագիր սկսել Մեղրիում, որտեղ կազմակերպությունը կնորոգի 17-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այս պատմական հուշարձանը գտնվում է անմխիթար վիճակում: Եկեղեցու պատերը նկարազարդել են հայտնի նկարիչ Նաղաշ Հովնաթանի տոհմի նկարիչները, որի աշխատանքները զարդարում են նաև Սբ Էջմիածնի Մայր տաճարը: Մեղրին պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Արևիք գավառն է՝ բնակեցված դեռևս նախնադարում: Աչքի են ընկնում Սբ. Աստվածածին եկեղեցին, Սբ. Հովհաննես եկեղեցին, ժողովրդական անվանմամբ «Անապաստանաց վանք», Մեղրիի բերդի 6 աշտարակները, որոնցից այժմ կանգուն են 2-ը: Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում: Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ: LCO ավարտին հասցրած վերջին նախագիծը 7-րդ դարի Չիչխանավանքն է Լոռիում: «Հող և մշակույթի» կամավորների, տեղացիների, հնագետների և ճարտարապետների 5 տարվա աշխատանքից հետո եկեղեցին վերաբացվեց 2015-ի օգոստոսին և վերանվանվեց Սբ Խաչ: Կազմակերպությունն իր առաքելության շրջանակում հետազոտում է և գրանցում է հայկական հուշարձանները Թուրքիայի տարածքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |