«ՀՀ օգտին լրտեսության համար» մեղադրվող ադրբեջանցի լրագրողն ազատ է արձակվել17 մարտի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ազատ է արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով պնդում է, թե նրա դեմ մեղադրանքներն անհիմն են: «Իմ ձերբակալությունն Ադրբեջանի թշնամիների ձեռքի գործն է»,- հայտարարել է լրագրողն ազատ արձակվելուց հետո, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: 2015-ի վերջին դատարանը դատապարտել է Միրկադիրովին վեց տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար: Լրագրողը մեղավոր է ճանաչվել «Հայաստանի օգտին լրտեսության համար»։ Վերաքննիչ դատարանը պատիժը փոխարինել է պայմանականի՝ հինգ տարվա փորձաշրջանով: Միրկադիրովը պնդում է, որ երբեք գործ չի ունեցել Հայաստանի կամ աշխարհի որևէ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ: Լրագրողը պատրաստվում է հասնել դատավճռի ամբողջական չեղարկման: Միրկադիրովը ձերբակալվել էր 2014-ի ապրիլին՝ պետական դավաճանության փորձի համար՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո։ Միրկադիրովի ձերբակալության իրական պատճառը, սակայն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի «Խաղաղության և ժողովրդավարության» նախագծերին մասնակցելն է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |