30 հունվարի 2007 - 16:47 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն նախապատրաստում է Հայաստանի եւ Արդբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը
Ներկայից դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ խորհրդատվություններ են ընթանում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա նաեւ ասել է, որ միջնորդների հերթական այցելությունը կկայանա 2007 թվականի գարնանից ոչ շուտ: «Մենք այժմ նախապատրաստում ենք միայն երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասին դեռեւս խոսք չկա»,- ընդգծել է Մերզլյակովը: