Յոլյան. ՌԴ, ՀՀ, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում17 մարտի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-13-ը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների հանդիպում տեղի կունենա Թբիլիսիում: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է Panorama.am-ը: Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: «Աշխատանքային առողջ մթնոլորտում քննարկումներ են գնում: Երբ մեկն ինչ-որ մի բան է վաճառում, մյուսը գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել, մյուսը՝ ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել: Սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է»,- ասել է նախարարը: «Այսօրվա դրությամբ ռուսական կողմի հետ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հնարավորություն ունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ բնակիչների համար»,- ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան առաքելու հարցին` Յոլյանն ասել է. «2015թ. դեկտեմբերին հանդիպում է եղել, ապրիլի 11-13-ը նախատեսվում է արդեն չորս՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում, որը վերջնականապես կճշտի: Նորից գնում են բավական ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավելու համար տարածքային բոլոր խնդիրներում»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել 1400 ՄՎտ ջերմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ և բանակցել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով էլցանց անցկացնելու շուրջ: Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվել է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին:Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: Բացի այդ, մինչր 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդիչ գիծը, ինչը թույլ կտա Իրանի հետ էլէլներգիայի փոխադարձ հոսքերը հասցնել 1200 ՄՎտ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |