20 մլն դրամ՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին

20 մլն դրամ՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2016-ի պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին կհատկացնի 20 միլիոն դրամ:

Գործադիրի մարտի 17-ի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ աջակցություն կստանան 11 ազգային փոքրամասնություն՝ եզդիների, քրդերի, ասորիների, հույների, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, վրացիների և հրեաների կազմակերպությունները:

«Միջոցներ կհատկացվեն նաև այն կազմակերպությունների կարևոր ծրագրերին, որոնք չեն մտնում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմում»,-ասել է Հարությունյանը, գրում է Tert.am-ը:

Հայաստանի Հանրապետությունում հայերի հետ միասին ապրում են 20-ից ավելի ազգություններ, որոնցից ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնք՝ ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական, գերմանական:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---