15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը 1-2-րդ տեղն է բաժանել ԱՄՆ-ի մրցաշարում

15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը     1-2-րդ տեղն է բաժանել  ԱՄՆ-ի մրցաշարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի շախմատի պատանեկան հավաքականի կազմում 15-ամյա ամերիկահայ գրոսմասյտեր Սամուել Սևյանը հանդիպել է Դալասի համալսարանի թիմի հետ, որը համալրված է տարբեր երկրների գրոսմայստերներով:

Սևյանը նրանց հետ անցկացրած 10 պարտիայում տարել է 5 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և միայն մեկում է պարտություն կրել: Նա վաստակել է 7 միավոր և իր թիմակից Ջեֆրի Քսյոնգի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը: Դալասի համալսարանի թիմից լավագույն արդյունք ցույց է տվել իսրայելցի Դանի Ռազնիկովը, որը վաստակել է ընդամենը 4,5 միավոր, գրում է «Ա1+»-ը:

Սամուել Սևյանը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում 2014-ին (ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր): Համեմատության համար` Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19:

Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---