ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը. Galaxy S7 կամ Galaxy S7 edge՝ 1 դրամով18 մարտի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Բաժանորդագրվելով STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կստանան Galaxy S7 կամ Galaxy S7 edge՝ 1 դրամով: Այս սակագնային պլանով 23 500 դրամ ամսավճարի դիմաց տրվում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի և բջջային հեռախոսի նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները լիովին վայելել ցանկացողների համար այս առաջարկը հիանալի տարբերակ է. սակագնային պլանում ներառված խոսելաժամանակը և ինտերնետի ծավալը թույլ կտա բաժանորդներին ֆիքսված ամսավճարի դիմաց առանց րոպեների մասին մտածելու շփվել մտերիմների հետ և ազատորեն օգտվել համացանցից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի շառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |