31 հունվարի 2007 - 17:19 AMT
ԵՄ-ն մտադիր է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ղարաբաղյան հարցում
Եվրամիությունը մտադիր է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին մեկնաբանելով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը պետք է համագործակցի երկրների հետ Եվրոպական հարեւանության գծով գործողությունների ծրագրի շրջանակներում, եւ չպետք է զբաղվի հակամարտության լուծմամբ: Պ.Սեմնեբին ասել է, որ արդեն հայտարարել է եւ կրկնում է նորից, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը այն մեխանիզմն է, որն այսօր առկա է եւ Եվրամիությունը կսատարի նրանց ջանքերին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: