Աղբյուր. Հալեպում հայազգի զինվոր է զոհվել

Աղբյուր. Հալեպում հայազգի   զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Արևելք»-ը՝ Հալեպում իր աղբյուրներին հղումով:

Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև Շեյխ Նաժժար շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում զոհվածը Գևորգ Մկրտչյանն է:

ԻՊ-ը վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում գրոհներ է ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքի դեմ։

Հալեպում մարտի 18-ին ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Զոհվել է 1955-ին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---