31 հունվարի 2007 - 18:19 AMT
Հայաստանի կառավարությունը եւ Microsoft կորպորացիան համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին
Նախօրեին Էդինբուրգում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կառավարության եւ Microsoft կորպորացիայի միջեւ, հաղորդում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Microsoft կորպորացիայի ղեկավար Բիլլ Գեյթսի կողմից: Ըստ համաձայնագրի, Microsoft-ը մի շարք կրթական, ներդրումային եւ ինովացիոն ծրագրեր կիրականացնի Հայաստանում, մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում բացել Microsoft-ի Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն: Հայաստանի կառավարությունն իր կողմից պետք է ջանքեր գործադրի հանրապետությունում Microsoft-ի արտադրանքի հեղինակային իրավուքների պաշտպանության ուղղությամբ, եւ միջոցներ ձեռնարկի Microsoft-ի արտոնագրված ծրագրային փաթեթները պետական կառավարման համակարգում կիրառելու համար:
Microsoft-ի հետ համաձայնագրի ստորագրումը այնպիսի ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացի տրամաբանական շարունակությունն են, ինչպիսիք են` Alcatel, Sun Microsystems, Hewlett&Packard-ը: