Խուրշուդյանը և Ալեքսանյանը՝ ծանրամարտի ՌԴ նախագահի գավաթի հաղթողներ21 մարտի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Կազանում ընթացող գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկել է 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձել է գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդ: Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահել է 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձել է գավաթի խաղարկության հաղթող: Մարտի 19-ին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանը Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |