Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» շարժման առաջնորդը21 մարտի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Ըստ աղբյուրի, Հաջիևի մարմինը դանակի բազմակի հարվածներով հայտնաբերվել է նրա բնակարանում: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնել է գործակալության զրուցակիցը: Մեկ տարի առաջ` 2015-ի մարտի 24-ին, սպանվեց նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործության հետաքննության արդյունքների մասին հաղորդագրություն չի եղել, հայտնում է Lenta.ru-ն: «Սադվալ» շարժումը ստեղծվել է 1990 թ.: Շարժման նպատակն է, ըստ հիմնադրման ժամանակ ընդունված ծրագրի, «աջակցությունը լեզգի ժողովրդի վերամիավորմանը ՌԴ-ում և Ադրբեջանում նրա կոմպակտ բնակության տարածքի սահմաններում և ազգային պետականության վերականգնմանը լեզգիների միասնական պետականության շրջանակում` ընդունված միջազգային քաղաքական և իրավական նորմերի, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |