Սիրիացի քրդերի ներկայացուցիչ. Թուրքիայի պատճառով բանակցություններին չենք մասնակցում

Սիրիացի քրդերի ներկայացուցիչ. Թուրքիայի պատճառով բանակցություններին չենք մասնակցում

PanARMENIAN.Net - Քրդերի ներկայացուցիչների բացակայությունը սիրիական կարգավորման շուրջ Ժնևի բանակցություններում այն աջակցության հետևանքն է, որ միջազգային հանրությունը ցուցաբերում է Թուրքիային: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը:

«Ինչ վերաբերում է հետագա իրադարձություններին, մենք տեսնում ենք Թուրքիայի միջամտության աստիճանն ու միջազգային հանրության աջակցությունն այդ երկրին: Հենց այդ գործողություններն են նպաստում նրան, որ մեզ չեն հրավիրում Ժնևի բանակցություններին»,-ասել է Օսմանը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջսիրիական բանակցությունները (Ժնև-3) վերսկսվել են Ժնևում մարտի 14-ին: Ժնև է ժամանել Սիրիայի կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի ղեկավարությամբ, սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն, ինչպես նաև Կահիրեում և Մոսկվայում հանդիպումների ավարտին ստեղծված ընդդիմադիր խմբի ներկայացուցիչները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ սիրիացի քրդերը պետք է մասնակցեն բանակցություններին որպես միջսիրիական հակամարտության կողմ, նրանց բացակայությունը միջազգային հանրության թուլության դրևորումն է: Սիրիացի քրդերի մասնակցությանը դեմ է Թուրքիան:

Սահմանադիր ժողովը Ռումեյլա քաղաքում մարտի 17-ին հռչակեց «Ռոժավայի ժողովրդավարական համակարգի և հյուսիսային Սիրիայի» ստեղծումը: Սիրիայի իշխանություններն ապօրինի են համարում դաշնային շրջանի ստեղծումը երկրի հյուսիսում: Ավելի վաղ Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել էր, որ քրդերի մեծ մասը Սիրիայում հանդես է գալիս երկրի ամբողջականության պահպանման օգտին: ԱՄՆ Պետական դեպարտամենտը չի ճանաչում Սիրիայի հյուսիսում հռչակված քրդերի տարածաշրջանային դաշնային վարչակազմը,

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---