Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում:
Կայացած երեք տուրում գրոսմայստերը հաղթել է մրցակիցներին և մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 1-9-րդ տեղերը, հայտնում է «Ա1+»-ը:
Մարտի 22-ին նա սև խաղաքարերով կհանդիպի միջազգային վարպետ Խայմե Սանտոս Լատասայի հետ:
Մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջին երեք տեղերը կպարգևատրվեն գավաթներով ու համապատախանաբար 1400, 900 և 700 եվրոյով:
Կարեն Էմիլի Մովսիսյան ծնվել է 1963-ին Երևանում, գրոսմայստեր է (1994): 1993-1997-ին ներկայացրել է Գերմանիայի շախմատի ֆեդերացիան։
1992-ից 2008-ը հաղթել է միջազգային 25 մրցաշարում:
Առավելագույն անհատական վարկանիշի հասել է 2009-ի հուլիսին (2570 միավոր)` Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը։