1 փետրվարի 2007 - 14:46 AMT
Ջոնաթան Հենիկ. Իսկ ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել ղարաբաղյան հարցում
2006 թվականն իսկապես հնարավորությունների տարի էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքի հասնելու տեսակետից: Քանի որ ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում ընտրություններ չկային: Եվ դա ազդում է բանակցային գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, դժվար է խոսել այն մասին, թե 2007 թվականը նշանակալի կլինի հակամարտության կարգավորման հարցում: Այդ հարցում պատասխանատվությունը ոչ միայն միջնորդներինն է, այլ նաեւ բանակցություններին մասնակցող երկրներինը: «Դրա հետ միասին պետք է նշել առաջընթացը: Բավականին հիմքեր կան լավատեսության համար: Իսկ այդ հաջողությանը հասնելու ժամանակի մասին դժվար է խոսել: Այս տարի Հայաստանում ընտրություններ են: Սակայն եթե երկու կողմերը կամք դրսեւորեն այդ խնդրի լուծման հարցում, ապա ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել արդյունքի հասնելու համար»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն: