ՀՀ ռուսական ռազմակայանում մարտավարական վարժանքներ են ընթանում

ՀՀ ռուսական ռազմակայանում մարտավարական վարժանքներ են ընթանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրադիր զորավարժարանում մարտի 22-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ մարտավարական վարժանքները:

Վարժանքները կտևեն մեկ ամիս և կանցնեն ծովի մակերեսից ավելի քան 2000 մ բարձրության վրա: Վարժանքներին մասնակցում է ավելի քան 600 զինծառայող և մոտոհրաձգային, տանկայինն, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ ստորաբաժանումների մոտ 200 միավոր հատուկ և զրահապատ տեխնիկա, հայտնում է Sputnik-Արմենիան:

Վարժանքների ընթացքում զինծառայողները «Ռատնիկ» արդիականացված նորագույն հանդերձանքով կսովորեն տարբեր առաջադրանքներ և խնդիրներ կատարել ստորաբաժանումների և վաշտերի կազմում` կիրառելով հրաձգային զենքից կրակելու հմտություններն ու կառավարելով տեխնիկան լեռնային և ձնածածկ բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը, ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում մարտական հրաձգությանը, անհատական և խմբային նորմատիվների կատարմանը, փոխգործակցության կազմակերպմանը:

Վարժանքների ընթացքին տարբեր բարձունքներից կհետևեն հետախուզության արդիական «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» համալիրների «Գրանատ» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերը: Վարժանքների դիտարկումը կիրականացվի իրական ժամանակի ռեժիմով, ինչը թույլ կտա հրամանատար կազմին օբյեկտիվ գնահատել ստորաբաժանումների աշխատանքը:

Նախատեսվում է անցկացնել ավելի քան 20 վաշտային և գումարտակային մարտավարական վարժանք, որից հետո կսկսվի գումարտակների և դիվիզիոնների մարտական համակարգման փուլը:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---