12 նոյեմբերի 2002 - 22:13 AMT
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայի ռազմական ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը Երեւանում ընթացող` ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ,Best effort-2003ե զինավարժանքների ծրագրման նախնական կոնֆերանսին, հնարավորություն է տալիս ենթադրելու, որ թուրք զինծառայողները կմասնակցեն զորավարժություններին, որոնք անց են կացվելու 2003 թվականի հունիսին Հայաստանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ՀՀ պաշպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանը: Նրա խոսքերով` թուրքական կողմի մասնակցության չափաձեւը կճշգրտվի զինավարժանքների ծրագրման շուրջ կոնֆերանսի ընթացքում: Միեւնույն ժամանակ Միքայել Մելքոնյանը նշել է, որ Բաքվի ներկայացուցիչների բացակայությունը երեւանյան կոնֆերանսին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի մասնակցելու առաջիկա զորավարժություններին: