1 փետրվարի 2007 - 18:00 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը Հայաստանի համար կարող է ճնշման լծակ դառնալ
ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ոչինչ չի նշանակում եւ չի փոխում, այն օրենքի ուժ չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այն պարզապես հանդիսանում է որոշակի փոփոխությունների կոչ: «Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը Հայաստանի համար կարող է ճնշման լծակ դառնալ: Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող ազդել Թուրքիայի վրա, սակայն կարող է դա անել ԱՄՆ-ի միջոցով»,- նշել է նա:

Հայ քաղաքագետը նաեւ նկատել է, որ հայկական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ պետք է լինի «ոչ թե ներքեւից վերեւ, ինչպես իրականում է, այլ ընդհակառակը»: «Մենք պետք է անհանգստացած լինենք, թե ինչ է կատարվում հարեւան երկրում, ողջունել բոլոր դրական փոփոխությունները եւ ցանկանալ դա ոչ միայն` որպես հայ, այլեւ` որպես եվրոպացիներ, որպես Եվրոպայի Խորհդի անդամներ: Մենք պետք է հասկանանք եւ փորձենք օգնել: Պետք է պարզապես պատկերացնել, թե որքան բարդ ուղի պետք է անցնի Թուրքիան ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման ճանապարհին: Հայաստանի համար կարեւոր է ոչ թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, այլ հենց գործընթացը: Նույնը վերաբերում է եւ սահմանին. ոչ թե հենց սահմանի բացումը, այլ դրա շուրջ բանակցությունները: Ես արդեն մի առիթով ասել եմ, որ Թուրքիայի քթի առջեւ պետք է միշտ թափահարել գազարով` Եվրամիություն մտնելու հեռանկարի տեսքով եւ այժմ նույնն եմ կրկնում»,- ընդգծել է ԶԼՄԿԻ տնօրենը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ