Բրյուսելի ահաբեկչությունից հետո «Զվարթնոց»-ում հսկողությունը խստացվել է23 մարտի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների գրաֆիկի փոփոխություն չի եղել: Այս մասին մարտի 23-ին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Հարցին, թե անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառվու՞մ են օդանավակայանում, թե ոչ, Աբրահամյանը պատասխանել է, որ «Զվարթնոց»-ում անվտանգության աշխատակիցները միշտ էլ խիստ հսկողություն են իրականացնում. «Բնականաբար, յուրաքանչյուր նման դեպքից հետո ավելի աչալուրջ և զգոն ենք դառնում: Համենայնդեպս, խստացումներն այնպես են արվում, որ ուղևորներին հավելյալ անհարմարություններ չպատճառվեն»,- պարզաբանել է նա, գրում է «Ա1+»-ը: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հյատնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Կարդացեք նաև՝ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |