ՀՀ 6 ձյուդոյիստ է մասնակցելու Թբիլիսիի գրան պրիին23 մարտի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք վարկանիշային գրան պրիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Գրան պրին կկայանա մարտի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայաստանը կներկայանա 6 մարզիկով՝ Գարիկ Հարությունյան (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) և Ժաննա Ստանկևիչ (52 կգ): «Վարկանիշային միավորների համար հիմնականում պայքարելու են Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս Գրան պրին հնարավորություն կտա ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների մրցաշարում»,- ասել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: 2016-ի փետրվարին ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են Փարիզի Մեծ Սաղավարտին: Հովհաննես Դավթյանը 5-րդ տեղն է գրավել, Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային, Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է փեռք բերել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |