Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան թոշակի անցնել վաղաժամ23 մարտի 2016 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգը թույլ կտա մասնակիցներին վաղաժամ թոշակի անցնել հաշվին պահանջվող չափի գումար ունենալու դեպքում: Այդ մասին է հայտարարել ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը: «Եթե, այսօրվա հաշվարկներով, կուտակային հաշվեհամարին լինի 19.2 մլն դրամ, մասնակիցը 55 տարեկանում կկարողանա անցնել թոշակի: Ցուցանիշը կարող է փոխվել ժամանակի ընթացքում՝ կախված մինիմալ կենսաթոշակի դրույքի հետ», - ասել է նա, գրում է Arka գործակալությունը: Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված մասնակիցների թիվը փետրվարի վերջի դրությամբ հասնում է 140 հազարի, որից 65-70 հազարը պետական կառույցի աշխատողներ են, իսկ 70 հազարը` մասնավոր հատվածի աշխատողներ: 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 300 հազար, այսպիսով` ստացվում է, որ այս պահին ընդհանուր համակարգի շուրջ 50 տոկոսը ներգրավված է, նշել է Հակոբյանը, գրում է Panorama-ն: «216 հազար մարդ էլ ունի ոչ զրոյական հաշիվներ: Նրանք հիմնականում այն անձինք են, որոնք ամենասկզբում հատկացումներ են կատարել, բայց հետագայում դուրս են եկել համակարգից: Այսինքն` մոտ 60 հազար մարդ դուրս է եկել համակարգից, բայց նրանց հաշիվներում գումար կա և կառավարվում է»,- ասել է Հակոբյանը: ԿԲ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմում են 35.5 միլիարդ դրամ, որի 16.5 միլիարդը հատկացվել է մասնակցիների կողմից, նույնքան համաֆինասավորվել է պետության կողմից, իսկ 2.5 միլիարդի չափով ապահովվել է եկամուտ: Ֆոնդերի տարեկան եկամտաբերությունը կազմում է շուրջ 7 տոկոս: Ըստ նրա ՝ ակտիվների 66 տոկոսը ներդրված են ՀՀ դրամով, շուրջ 25 տոկոսը` ԱՄՆ դոլարով և 9 տոկոսը` եվրոյով: «Գումարները հիմնականում ներդրվել են բանկային ավանդների, բաժնետոմսերի, պետական պարտատոմսերի, կորպորացիաների կողմից թողարկված պարտատոմսերի, ինչպես նաև Apple, Google, Nestle, Toyota, Nisan, Sony, CocaCola և այլ ընկերությունների բաժնետոմսերի տեսքով, հայտնել է Հակոբյանը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |