Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կիսել է միավորը Տոպալովի հետ24 մարտի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում կիսել է միավորը: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ: Պարտիան ավարտվել է 58-րդ քայլին: Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-4 տեղերը: Առաջին տեղում են Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան՝ 6 միավորով: Հայ շախմատիստը 10 տուրում 7 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և մեկ պարտություն կրել (Անանդից): Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտեր Սվիդլերի հետ: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»: Կարդացեք նաև՝ ՖԻԴԵ-ն կպատժի Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |