ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Բիդենը նախօրեին ներկայացրել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող եւ խաղաղ փոփոխություններին ուղղված նրա գործունեությանը հարգանքի տուրք տվող բանաձեւ: «Հրանտ Դինքը Թուրքիայի հայ համայնքի առաջատր ձայնն էր եւ մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ժողովրդավարության պաշտպանը: Նրա սպանությունը ողբերգություն է: Նրա գործունեությունն արժանի է Սենատի հարգանքին: Նրա սպանությունը պետք է մեզ գործի կոչի»,-հայտարարել է սենատոր Բիդենը: Բանաձեւը հունվարի 29-ին կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլիի կողմից Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձեւի պես դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը եւ աջակցում է հանցագործությունը բացահայտելու Թուրքիայի ջանքերին: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Անկարային համապատասխան քայլեր ձեռնարկել խոսքի ազատությունը պաշտպանելու համար` չեղյալ հայտարարելով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանվում «թուրք ինքնության վիրավորանքի» համար: Ավելին, բանաձեւը կոչ է անում Թուրքիային լիարժեք դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---