Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում24 մարտի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է լինեին ատոմակայանները, ոչ թե հասարակական տրանսպորտը, գրում է La Derniere Heure-ը: Ինչպես գրում է պարբերականը, Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է ահաբեկիչներին շտապել և փոխել սկզբնական պլանները: Ըստ պարբերականի, Հալիդ և Բրահիմ Բաքրաուիները, որոնք ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, տեսախցիկ էին տեղադրել ատոմային ծրագրի հետազոտման ու զարգացման ղեկավարի տան դիմաց և հետևում էին նրան, գրում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Բելգիայի դատախազ Ֆրեդերիկ վան Լևը հայտարարել էր, որ Սկարբեկ կոմունայում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 15 կգ պայթուցիկ: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Ընթերցեք նաև. Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |