2 փետրվարի 2007 - 14:26 AMT
Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են Ռուսաստանի արտաքին քաղաքական կայունության համար
«Ռուսաստանում ուշադիր հետեւում են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, քանի որ մենք չենք կարող թույլ տալ մեզ այնպիսի ճոխություն, ինչպիսին Կովկասում մեր իրական հետեւողական դաշնակցի կորուստն է ամեն տեսակի փոփոխությունների արդյունքում: Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարեւոր են Ռուսաստանի արտաքին քաղաքական կայունության համար»,-գտնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, այն բանից, թե կհաջողվի արդյոք այսօր Հայաստանում կառավարող իշխանություններին անցկացնել իրեցն թեկնածուներին, ապահովել մեծամասնություն, իսկ ներկայիս խորհրդարանում նրանք ունեն այդպիսի մեծամասնություն, շատ բան է կախված, այդ թվում նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հաջորդականությունը:

«Հայաստանում էապես ակտիվացել են արեւմտամետ ուժերը: Երկիրը լի է ամերիկացի եւ արեւմտաեվրոպացի խորհրդականներով եւ տարբեր դրամաշնորհներով: Այստեղ նույնպիսի տենդագին ակտիվություն է նկատվում, ինչպես Ուկրաինայում 2004 թվականի ընտրությունների նախօրեին, ինչպես Ղրղզստանում, ինչպես գունավոր հեղափոխություններ վերապրած այլ երկրներում: Խոսքը գնում է ոչ միայն խորհրդականների ներդրման եւ տարբեր տիպի ցանցային կառույցների ստեղծման մասին Հայաստանում, այլ նաեւ այն մասին, որ հայ հասարակության մեջ կան ուժեր, որոնք հավակնում են նրան, որ արեւմտամետ դիրքերից քննադատեն իշխանություններին եւ այդ ալիքի վրա գան իշխանության: Հենց նրանց ջանքերով է, որ Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք, գուցե, բավարար կերպով չեն պարզաբանվել կամ բավականին պատճառաբանված չեն եղել, դրսեւորվում են որպես ռազմավարական սխալներ»,-ընդգծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը, հաղորդում է Կրեմլ.օրգ-ը: