ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների թիվը գնալով նվազում է. 2015-ին 845 դեպք՝ նախորդ տարվա 1046-ի դիմաց

ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների թիվը գնալով նվազում է. 2015-ին 845 դեպք՝  նախորդ տարվա 1046-ի դիմաց

PanARMENIAN.Net - Մարտի 24-ը 1993-ից ամբողջ աշխարհում նշվում է իբրև տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այդ առիթով մարտի 24-ին լրագրողներին հայտնել է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջին 15 տարիներին տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է ընթանում, և շուտով կմեկնարկի ազգային ծրագրի երրորդ փուլը:

«Երրորդ ծրագիրը ոչ թե տուբերկուլոզի դեմ պարզապես պայքար է, այլ կառավարման ծրագիր է, որով ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում արդեն կարողանում ենք այս հիվանդությունը կառավարել: Մեր ամբողջ աշխատանքը վերջին տարիներին իր արդյունքը տվել է, ինչը ոչ միայն մեր գնահատականն է, այլ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ում տուբերկուլոզի ծառայությունը ամբողջովին պետպատվերի շրջանակում է՝ և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար օղակներում:

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով՝ 2007-ից տուբերկուլոզով հիվանդացությունն ու մահացությունը նվազում է ու արդեն 2.5 անգամ նվազում է արձանագրվել:

«Մահացության ցուցանիշը երեք անգամ նվազել է 2007-ի համեմատ: Ինչ վերաբերում է նոր դեպքերին, ապա 2015-ին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 845 դեպք, 2014-ի՝ 1046-ի փոխարեն: 2015-ին մահացությունների թիվը կազմել է 42: Ըստ մարզերի տուբերկուլոզի տարածվածությունը գրեթե հավասար է, լուրջ բարձրացումներ չունենք որևէ մարզում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ի բնակչության շուրջ կեսն ապրում է Երևանում, բնականաբար այստեղ ավելի բարձր է, այնուհետև գալիս է Շիրակը, Արմավիրը ու Կոտայքը»,- տեղեկացրել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Արմեն Հայրապետյանը:

Նա նաև նշել է, որ տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են հիվանդանում տուբերկուլոզյով, քան կանայք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---