ՀՀ-ում ճառագայթային բուժման կենտրոն կստեղծվի24 մարտի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը մարտի 24-ի նիստում ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին» որոշում, որը կնպաստի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության, որակի և մատչելիության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և ծախսարդյունավետ մեթոդներից մեկը և կիրառվում է ինչպես քաղցկեղի մոնո, այնպես էլ համակցված բուժման նպատակով: Ճառագայթային բուժումն ապահովում է նվազագույն ընթացիկ ծախսերի իրականացմամբ առավելագույն բուժման արդյունք և ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50%-ին: Ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, Կառավարության որոշման մեր նշվում է, որ առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա: Այսպիով՝ նախատեսվում է հիմնել ճառագայթային բուժման կենտրոն, որն էապես կբարելավի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությունը, որակը և մատչելիությունը: Ներկայում ավարտին են մոտենում ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն կառուցման շինարարական աշխատանքները, այնուհետև կենտրոնը կհագեցվի ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |