ԼՂՀ ՊՆ. Ապատեղեկատվություն տարածելով` Բաքուն հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար

ԼՂՀ ՊՆ. Ապատեղեկատվություն տարածելով`  Բաքուն հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում: Ինչ վերաբերում է մարտի 19-ին և 20-ին ադրբեջանական բանակում արձանագրված վիրավորման դեպքերին, ապա ՊԲ-ն դրանց հետ առնչություն չունի:

Նշվում է, որ դեպքի պատճառները պետք է փնտրել ադրբեջանական բանակում, որտեղ տիրում է ամենաթողության մթնոլորտ և ոչ կանոնադրային հարաբերություններ:

Ադրբեջանակնա լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե «թշնամու գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի 2 ժամկետային զինծառայող: Զինծառայողներ Ասադ Ռուստամովին, որը վիրավորվել է մարտի 19-ին, և Նիջաթ Հուսեյնովին, որը վիրավորվել է մարտի 20-ին, բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգտ չի սպառնում»:

«Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար», - ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Մարտի 23-ին և լույս 24-ի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---