2 փետրվարի 2007 - 17:16 AMT
Թուրք խորհրդարանականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ բողոքի նամակ են հղել
Թուրքիայի խորհրդարանակների միության ղեկավար Հասան Կորկմազչանը հայտարարել է, որ երեկ Միությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման դեմ բողոքի նամակ է հղել: Կորկմազչանը հայտարարել է, որ «պատմական հարցերի միակողմանի մեկնաբանությունը բխում է այն ուժերի շահերից, որոնք ցանկանում են տատանել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դաշինքը»: «Գիտական ճշմարտության հիման վրա փոխզիջման հասնելու Թուրքիայի առաջարկությունը չընդունվեց: Ես հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք քննարկել հարցը այն մակարդակով, որին նա արժանի է, քանի որ ռասիստական մեադրանքները իրենց տակ ապացույցներ չունեն»,- հայտարարել է Կորկմազչանը: Խոսելով հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին` նա հայտրարել է. «Այս սպանությունը ապացուցում է, որ Թուրքիայի դեմ ուղղված միջազգայաին ահաբեկչությունը նոր թափ է հավաքում հենց երկրի ներսում», հաղորդում է Turkish Daily News-ը: