2 փետրվարի 2007 - 18:35 AMT
Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իր կյանքով է վճարել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է ուղարկել, որում կոչ է արել վերջինիս հետաքննել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Ուղերձում Ադամ Շիֆը վստահություն է հայտնել, որ հանցագործությունը կբացահայտվի, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Ա. Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, որի տակ ստորագրել են 42 կոնգրեսական: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հրանտ Դինքը խիզախություն է ունեցել խոսելու օսմանյան պատմության ամենամութ հատվածի` Հայոց ցեղասպանության մասին, անցյալ դարի առաջին ցեղասպանության մասին, որը մեկուկես միլիոն մարդու կյանք խլել: Պետք է միայն քվեարկել: Դա չափազանց քիչ է` համեմատած այն բանի հետ, թե ինչ է արել Հրանտ Դինքը, եւ այն գնի հետ, որ նա վճարել է: Հրանտ Դինքը լավատեսորեն էր տրամադրված Թուրքիայի ապագայի եւ նրա անցյալն ուսումնասիրելու ցանկության նկատմամբ: Ցավոք սրտի, այդ լավատեսությունը կորցված է»: