3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՀՀ և Վրաստանի սահմանին

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՀՀ և Վրաստանի սահմանին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09° և արևելյան երկայնության 43.88° աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:

Մարտի 24-ին՝ 07.54-ին ՀՀ-ում գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Մարտի 17-ին ժամը 01.13-ին Ստեփանավան քաղաքում գրանցվել է երկրաշարժ 2.8 մագնիտուդով՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում ՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---