3 փետրվարի 2007 - 15:05 AMT
Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում կառուցողական է եւ ազնիվ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ներկա դրությամբ շատ բարդ փուլում է գտնվում: Այդ մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստարտովը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը կախված է ոչ միայն միջնորդներից, այլեւ հենց կողմերից:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փորձում է առավելագույնս կառուցողական եւ ազնիվ լինել հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է նախագահ Վ. Պուտինի հայտարարությանը` Հայաստանում ռուսական ռազմակայանների թվի մեծացման վերաբերյալ, Վասիլի Իստրատովը ընդգծել է, որ «նախագահը հստակ ասել է այն մասին, որ Հայաստանում ռազմակայանը ոչ մի կերպ ուղղված չէ տարածաշրջանում ոչ մեկի, այդ թվում Ադրբեջանի դեմ: Ռուսական զինվորականների առկայությունը այս կամ այն կոնֆլիկտային գոտում ոչ մի կերպ չի նշանակում նրանց մասնկացությունը հակամարտությանը», հաղորդում է ԱՊԱ-ն: