Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները27 մարտի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - gg Taxi-ի ու ավանդական բեռնափոխադրողների մրցակցությունից և միջազգային աճուրդներում վաճառվող Այվազովսկու կտավներից մինչև աշխարհահռչակ լիբանանցի ճարտարապետ Խուրիի հետ Երևանի ներկա դիմագծի շուրջ հարցազրույցը: Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում: Լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրին, ով հայտնի է իր ժամանակակից ճարտարապետական լուծումներով, Երևանում էր: PAN-ը զրուցել է ճարտարապետի հետ մեր մայրաքաղաքի տեսքի ու դիմագծի, պակասող ու ավելորդ մասնիկների, ինչպես նաև Գյումրիի թատրոնի «վերածննդի» նախագծի մասին, իսկ PAN Photo-ն լուսանկարել է նրան ոչնչացող Երևանի հետ: Հայազգի արվեստագետներից Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: PAN-ը ներկայացնում է մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերը: Uber-ն աշխարհի տարբեր երկրներում բազում օրենսդրական ու սոցիալական բողոքի հասնող խնդիրների առաջ է կանգնում: Տաքսիի ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը դիմադրություն է առաջացնում` ի դեմս դասական ուղևորափոխադրողների: Հայաստանում Uber-ի նմանակը` gg-ն, աստիճանաբար առնչվում է գրեթե նույն խնդիրների հետ: Պատմում ենք, ինչպիսի բողոքներ ունեն տաքսիստները gg-ից, ու ինչպես է պատասխանում ընկերությունը ու ինչ է մտածում խնդրի մասին կառավարությունը: Մարտի 21-ին հեթանոսական շարժման հետևորդները Հայաստանում նշում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնված հայոց Տարեմուտը (Ամանորը) և Վահագն աստծո ծննդյան տոնը։ Հայոց հնագույն տոմարով Ամանորը տոնվում էր Արեգ ամսվա առաջին՝ Արեգ օրը, որը համընկնում էր գարնանային օրահավասարին։ PAN-ին հետաքրքիր է՝ ի՞նչ գիտեք հայոց հեթանոսական աստվածների մասին: Մարտի 24-ին Երևանի կինոթատրոններում տեղի ունեցավ ամենասպասված բլոկբաստերներից մեկի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմի պրեմիերան: PAN-ը դիտել է ֆիլմն ու կիսվում է տպավորություններով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |