28 մարտի 2016 - 13:03 AMT
Ամերիկյան The Amazing Race ռեալիթի-շոուի հերթական թողարկումը կնկարահանվի Հայաստանում

Ամերիկյան The Amazing Race հեռուստանախագծի թիմը գալիս է Հայաստան՝ նկարահանելու ռեալիթի-շոուի հերթական թողարկումը:

Հաղորդագրությունում նշվում է, որ շոուն գալու է Հայաստան առաջին անգամ:

The Amazing Race ռեալիթի-շոուին մասնակցում են երկու հոգուց բաղկացած թիմեր: Նրանք մասնակցում են աշխարհի շուրջ մրցավազքին, որի ընթացքում պիտի հայտնաբերեն երկրի տարբեր վայրերում գտնվող վերջնական նշանակետերը և կամ առաջինը հասնեն դրանց, կամ խուսափեն վերջինը հասնելուց: Նշանակետերն ու դրանք հայտնաբերելու հետ կապված հանելուկներն ու առաջադրանքները կապված են լինում երկրի մշակութային առանձնահատկությունների հետ:

The Amazing Race-ը նկարահանում է CBS հեռուստաընկերությունը: Առաջին անգամ այն եթեր է արձակվել 2001 թվականին: 2016-ի դրությամբ, նկարահանվում է 27 եթերաշրջանը: Վերջին՝ 26-րդ եթերաշրջանը դիտել է 7.49 մլն մարդ: