Ֆրեզնոյի համալսարանում Ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի և դասախոսություն կընթերցվի

Ֆրեզնոյի համալսարանում Ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի և դասախոսություն կընթերցվի

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտության ծրագիրը երկու միջոցառում է նախապատրաստել հայկական ինքնության, ներգաղթի և կուտակած փորձի մասին, հայտնում է Fresno Bee-ն:

Մարտի 30-ին Ֆրեզնոյի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Ռոբերտ Էրվայնը հանդես կգա «Հայերի համար ամենակարևորի մասին» զեկույցով` համալսարանի բիզնես-կենտրոնի էլիս Պետերսի անվան դահլիճում: Պրոֆեսորը կպատմի այն «տեկտոնական տեղաշարժի մասին, որ տեղի ունեցավ ցեղասպանությունը վերապրած հայերի մտքում և հոգում» և նոր տարածքներում հայերի միասնության և արժեքների պահպանման ուղիների մասին:

Ապրիլի 1-ին համալսարանում կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Մեր գյուղը» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի 3 գյուղաբնակ ընտանիքի կյանքի մասին: Ինքը ռեժիսորը ներկա կլինի ցուցադրությանը, կմասնակցի նաև ֆիլմի քննարկմանը: Ֆիլմը ցուցադրվելու է Կրթական կենտրոնի Լեոն և Փիթ Փեթերսնների անվան դահլիճում:

Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարլելիցին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC) էր ստեղծել, որի կազմում միավորվել էին տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

AGCC-ի ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրվեց Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ: Ինն ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթը, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---